Մատչելիության հղումներ

Սիրիայի ապստամբները կռվում են միմյանց դեմ. 62 զինյալ է սպանվել


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբած իսլամիստական խմբավորումների միջև չորս օր շարունակված արյունահեղ բախումների հետևանքով շուրջ 62 զինյալներ են սպանվել:

Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը, հավելելով, որ ահաբեկչական «Ալ-Ղաիդա» խմբավորման հետ կապեր ունեցող «Նուսրա ճակատ» և «Իրաքի և Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորումների միջև ռազմական գործողությունների պատճառով հարյուրավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել փախուստի դիմել` հետևում թողնելով իրենց տները Սիրիայի նավթարդյունաբերական Դեյր ալ-Զոուր նահանգում:

Երկու հակառակորդ իսլամիստական խմբավորումներն արդեն ամիսներ շարունակ պայքար են մղում այս տարածաշրջանի համար, որը նրանք միացյալ ուժերով գրավել են Բաշար ալ-Ասադի զորքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG