Մատչելիության հղումներ

logo-print

Էշթոնը կոչ է անում Օդեսայի հրդեհի «անկախ քննություն» իրականացնել


Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոն, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոն, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝ Եվրամիությունը «առավելագույն զգոնության կոչ է անում և հորդորում է բոլորին զերծ մնալ այս [Օդեսայի] ողբերգությունը ատելության, բաժանման և անիմաստ բռնությունների քարոզման նպատակով շահագործելուց»:

Անցած երկու օրերի ընթացքում Ուկրաինայում 50 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը զոհվել է Օդեսայում, որտեղ «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ հրի է մատնվել Արհմիությունների շենքը և Կիևի իշխանությունների աջակիցների հետ փողոցային բախումներից պատսպարված տասնյակ ռուսամետ անջատողականներ այրվել են, խեղդվել ծխից կամ զոհվել՝ փորձելով դուրս նետվել լուսամուտներից:

Էշթոնը նաև կոչ է արել հրդեհի հանգամանքների «անկախ քննություն» իրականացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG