Մատչելիության հղումներ

Արևելյան Ուկրաինայում ակնկալվում են նոր բախումներ մինչ իշխանությունները շարունակում են իրենց «հակաահաբեկչական» օպերացիան ռուսամետ անջատողականների դեմ, որոնք գրավել են մի շարք վարչական շենքեր արևելյան քաղաքներում:

Մայիսի 3-ին կրկին բախումներ են տեղի ունեցել երկու կողմերի միջև բախումների կիզակետ դարձած Սլովյանսկի մատույցներում: Քաղաքը շարունակում է շրջափակված մնալ կառավարական ուժերով:

Սլովյանսկից ոչ հեռու՝ Կրամատորսկում կառավարական զորքերը շաբաթ օրը գրավել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող ԱԱԾ շենքը և հեռուստաաշտարակը, իսկ Լուհանսկում էլ ռուսամետ անջատողականներն են ակտիվ գործողություններ ծավալել՝ գրավելով տեղի զինվորական հավաքակայանը:

Դոնեցկում անջատողականները գրավել են ԱԱԾ տարածաշրջանային կառույցի գրասենյակը:

Կրակահերթեր են հնչել Մարիուպոլ և Կոնստյանտինիվկա քաղաքներում:

Անցած երկու օրերի ընթացքում Ուկրաինայում 50 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը զոհվել է Օդեսայում, որտեղ «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ հրի է մատնվել Արհմիությունների շենքը և Կիևի իշխանությունների աջակիցների հետ փողոցային բախումներից պատսպարված տասնյակ ռուսամետ անջատողականներ այրվել են, խեղդվել ծխից կամ զոհվել՝ փորձելով դուրս նետվել լուսամուտներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG