Մատչելիության հղումներ

Անկարան թուրք-հայկական երկխոսության կոչ է հնչեցնում


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ևս խոսել է 1915 թվականին հայերի կրած «անմարդկային» տառապանքների մասին և երկխոսության կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի միջև:

Բրիտանական The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած աննախադեպ հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել «20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին, նմանօրինակ երկխոսության եզակի հնարավորություն է ընձեռում։

Դավութօղլուն, այդուհանդերձ, որևէ խոսք չի ասել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Անկարայի պատրաստակամության մասին:
Դավութօղլուի հոդվածի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG