Մատչելիության հղումներ

Ղրիմի թաթարների առաջնորդին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ


Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ձեմիլև, արխիվ
Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ձեմիլև, արխիվ
Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ձեմիլևին, ում նախօրեին Մոսկվայից թույլ չէին տվել Սիմֆերոպոլ թռչել, այսօր կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ` այս անգամ ցամաքային ճանապարհով:

Բազմաթիվ Ղրիմի թաթարներ այսօր ժողովվել էին Արմյանսկի մերձակայքում գործող սահմանապահ անցակետում` դիմավորելու իրենց առաջնորդին: Նրանցից շատերը այսօր ճեղքել են ռուս զինծառայողների շղթան և միանալով Ձեմիլևին` հայտարարել, թե Ղրիմ կվերադառնան միայն իրենց առաջնորդի հետ:

Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը երեկ հայտարարել էր, թե Ձեմիլևը «Արևմտյան հատուկ ծառայությունների կողմից հանձնարարություն է ստացել ապակայունացնել իրավիճակը», այդ իսկ պատճառով նրա մուտքը Ղրիմ արգելվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG