Մատչելիության հղումներ

Օդեսայում այսօր եռօրյա սուգ է հայտարարվել․ Ուկրաինայի նավահանգստային այս քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների ու Արհմիությունների շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել:

Զանգվածային անկարգությունների հետևանքով մոտ 200 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 22 ոստիկան:

Օդեսայի ողբերգության համար Մոսկվան մեղադրել է Կիևի իշխանթյուններին և նրանց պաշտպանող Արևմուտքին: Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ևս ցավակցություն հայտնելով՝ կողմերին կոչ է արել համատեղ ջանքերով վերականգնել խաղաղությունը, իսկ Ուկրաինայի կառավարությանը՝ հետաքննություն անցկացնել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG