Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական ռադիոկայանից պահանջում են չհաղորդել հայկական երգեր


Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը բողոք է հայտնել ANS ÇM ռադիոկայանին՝ Qafqaz top 20 երաժշտական ծրագրի շրջանակներում հայկական երգեր հնչեցնելու և «քարոզելու» կապակցությամբ:

Խորհրդի նախագահ Նուշիվարան Մաղերամլին APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենց աշխատակցին հանձնարարվել է կապվել ռադիոկայանի ղեկավարության հետ: «Հանձնարարեցի, որ պարզեն այդ հարցը և նման հեռարձակում չթույլատրվի, քանի որ դա խաղում է մարդկանց զգացմունքների վրա: Ցավոք, ANS ÇM-ի պատասխանը մեծ ափսոսանք է հարուցում», - ասել է Մաղերամլին:

«ANS ÇM-ի ղեկավարության «Մշակույթը սահմաններ չունի» տրամաբանությունը սխալ է: Այդ տրամաբանությամբ, պետք է Ադրբեջանում ցուցադրել հայկական ֆիլմեր, վաճառել հայկական ապրանքներ, անցկացնել նրանց նկարիչների ցուցահանդեսներ: Այդ տրամաբանությունը չի համապատասխանում Ադրբեջանում այսօրվա ժամանակաշրջանին: Աստված տա՝ պատերազմը երկու երկրների միջև ավարտվի Ադրբեջանի հաղթանակով, ինչից հետո որքան ուզում են թող լսեն հայկական երգեր», - հայտարարել է Ադրբեջանի հեռուստառադիոյի խորհրդի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG