Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում «ճակատային գծում»


Ադրբեջանական բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ադրբեջանական բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի միավորումները և ստորաբաժանումները ապրիլի 28-ից «ճակատային գծում» անցկացնում են հերթական զորավարժությունները:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժություններում ընդգրկված են մոտ 4 հազար զինծառայողներ, ավելի քան 60 միավոր զրահատեխնիկա, 120-ից ավելի հրթիռահրետանային կայանքներ, ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Այսօր սկսվել է զորավարժությունների գործնական մասը:

Զորավարժությունների ընթացքում անցկացվելու է գործնական հրաձգություն հրթիռահրետանային, ականանետային կայանքներից և հրազենից:

«Զորավարժություններին մասնակցող զորամասերի մարտական պատրաստության մակարդակը ստուգված է, հատուկ ուշադրություն է հատկացվել խնդիրների օպերատիվ և արդյունավետ իրականացմանը, շտաբների կողմից գործողությունների նախապատրաստմանը, փոխադարձ գործունեության և մատակարարման կազմակերպմանը, առաջադրված խնդիրների կատարմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG