Մատչելիության հղումներ

logo-print

Բաղդասարյանը ազատվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից


Նախագահ Սերժ Սարգսյանը և «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ի 15-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, Երևան, 20-ը մարտի, 2012թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը և «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ի 15-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, Երևան, 20-ը մարտի, 2012թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով հրաժարականի մասին նրա հայտարարությունը: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարեց անցած շաբաթավերջին, իսկ դրանից մոտ տասն օր առաջ էլ նրա գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունն էր հայտարարել իշխող կոալիցիայից դուրս գալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG