Մատչելիության հղումներ

«Գերմանիայում այսօր մեծ թվով հրեաներ են ապրում, բայց որևէ մեկը չի հանդգնի կասկածի տակ դնել Հոլոքոստի իրողությունը։ Թուրքիան ճիշտ կաներ հետևեր Գերմանիայի օրինակին՝ ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, թե քանի որ Թուրքիայում ապրում են հայեր, դա ապացուցում է, որ այդ երկրում ցեղասպանություն տեղի չի ունեցել։

ԱԺ-ում հարցուպատասխանից հետո, արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը Եվրախորհրդում բարձրաձայնո՞ւմ է Ադրբեջանում հայատյացության դրսևորումների մասին, Նալբանդյանն ասել է.- «Այո, բարձրաձայնում ենք։ Սակայն այդ դրսևորումներն այնքան կոպիտ են, որ ակնհայտ են։ Օրինակ, ի՞նչ է նշանակում ադրբեջանցի ոստիկանապետի երեկ արված հայտարարությունը, որ Լեյլա Յունուսի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը արդարացված է նրա՝ իբրև թե հայ լինելու հանգամանքով։ Այդպիսի բազմաթիվ դրսևորումներ հայտնի են, թե Եվրախորհրդին, թե այլ կազմակերպություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG