Մատչելիության հղումներ

Պոլիկլինիկաների բժիշկների պնդմամբ՝ իրենց աշխատավարձը նվազել է


Բուժաշխատողները 18 000 դրամ աշխատավարձի համար բանկոմատին մոտենալն անգամ «ամոթ» են համարում
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Երևանի պոլիկլինիկաներից մեկի մանկաբույժը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս տարի իր և գործընկերների աշխատավարձը նվազել է, քանի որ նախարարությունը պնդում է, որ իրականում պոլիկլինիկաները ավելի քիչ մարդկանց են սպասարկում:

«Ազատության» հետ զրուցած մեկ այլ բուժաշխատող ասաց, որ Պետական առողջապահական գործակալությունում բնակչության թիվը արհեստականորեն են նվազեցրել, քանի որ պետությունը կա՛մ չի ցանկանում, կա՛մ միջոցներ չունի առողջապահության ոլորտը ֆինանսավորելու համար․ - «Կոնկրետ մեզնից 10 հազար բնակիչ պակաս են ընդունել․․․ Դրա միակ բացատրությունը ֆինանսների էկոնոմիան է»:

Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատությանի խոսքով, մինչդեռ՝ բյուջեի կրճատման կամ անբավարար լինելու մասին խոսք լինել չի կարող․ - «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայությունների համար 2013 թվականի բյուջեով ֆինանսավորվել է շուրջ 8.3 մլրդ դրամ, 2014 թվականի բյուջեում նախատեսված է 9.8 մլրդ դրամ: Եվ այս ավել ֆինանսավորումը հիմնականում տարվա երկրորդ կեսից՝ հուլիսի 1-ից նախատեսվող աշխատավարձերը բարձրացման համար է»:

Բուժաշխատողները, սակայն, ասում են , աշխատավարձերը տարեսկզբից այնքան են նվազել , որ հուլիսին նախատեսվող բարձրացումը նկատելի չի լինի․ - «Ամեն ինչ արվեց, որպեսզի եթե հուլիսին-օգոստոսին այնպես, ինչպես խոստացել էին, որ բժիշկների աշխատավարձն ավելացնեն, հիմա կպակասեցնեն, որ հետո 60 տոկոսով ավելացնեն, ինչ-որ դա շատ մեծ թիվ չկազմի»:

Նախարարության պարզաբանմամբ՝ աշխատավարձը որոշ պոլիկլինիկաներում նվազել է, քանի որ մինչև 2013 թվականը բյուջեն հաշվարկվել է 3 միլիոն 200 հազար բնակչության հաշվով, իսկ արդեն այս տարվա սկզբից 3 միլիոնի՝ վերջին մարդահամարը հաշվի առնելով:

Այս բացատրությունը սակայն չի համոզում բուժաշխատողներին․ - «Այդ ինչպե՞ս է լինում, որ ընտրություններից առաջ բնակչությունը շատանում է, իսկ երբ պիտի բուժաշխատողին վճարեք, պարզվում է, որ բնակչություն չկա»:

Այս տարվա հուլիսից նոր փոփոխություններ են սպասվում․ Սարո Ծատուրյանի խոսքով բյուջեից ֆինանսավորում կտրամադրվի ոչ թե տեղամասում ապրող բնակչության, այլ պոլիկլինիկայում գրանցված մարդկանց թվով: Սա նշանակում է, որ որոշ պոլիկլինիկաներում ֆինանսավորումը հնարավոր է ավելի պակասի, քանի որ, նախարարության տվյալներով, ոչ բոլորն են օգտվում պոլիկինիկաներից:

«2014 թվականի հուլիսի 1-ից արդեն չգրանցված կամ կցագրված կամ որևէ այլ տվյալի վրա հիմնված բնակչության թիվ մենք հիմք չենք ընդունելու: Բացի գրանցված բնակչության թվից․ այսինքն՝ իր բժշկին ընտրած, համապատասխան գրանցման թերթի լրացրած և դրա հիման վրա իր բժշկի մոտ գրանցված բնակչից», - ասաց Ծատուրյանը:

Սա չի նշանակում, որ մինչև հուլիս չգրանցված մարդիկ այլևս անվճար բուժ օգնություն ստանալու հնարավորություն չեն ունենալու: Ցանկացած պահի նրանք կարող են գրանցվել իրենց պոլիկլինիկայում: Եվ ստացվում է, որ բուժաշխատողը կախվածության մեջ է հայտնվում բնակչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG