Մատչելիության հղումներ

Երևանում գյուրզա է հայտնաբերվել


Այսօր ժամը 11:37 ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 36/7 հասցեում` «ԱՌԳԵ Բիզնես» ընկերության պահեստում, օձ է նկատվել, որը անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հայտաբերել են գյուրզա տեսակի օձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG