Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը Ադրբեջանում այցելել է հայ գերիներին


ԿԽՄԿ-ի լոգոն
ԿԽՄԿ-ի լոգոն
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները երեկ այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և հինգ քաղաքացիական անձանց՝ Գևորգյանների ընտանիքին:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությունից, Կարմիր Խաչի միջոցով գերիներին և նրանց հարազատներին տեղեկատվություն է փոխանցվել:

Գևորգյանների ընտանիքը սահմանը հատելով ադրբեջանական կողմ է անցել 2010 թվականի հունվարին և երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել:

Զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը անցած տարվա օգոստոսին հայտնվել է ադրբեջանական տարածքում և գերեվարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG