Մատչելիության հղումներ

Քեսաբում իրավիճակը կներառվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում


Սիրիա - Քեսաբը զինյալ ապստամբների ներխուժումից հետո, 24-ը մարտի, 2014թ․

Սիրիա - Քեսաբը զինյալ ապստամբների ներխուժումից հետո, 24-ը մարտի, 2014թ․

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը պատասխանել է իրեն հասցեագրված՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նավի Պիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ:

Նա հավաստիացրել է, որ Քեսաբում և շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջիկա զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG