Մատչելիության հղումներ

Պուտին․ «Արևմուտքն է պատասխանատու ուկրաինական ճգնաժամի համար»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկի հանդիպման ժամանակ, 29-ը ապրիլի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկի հանդիպման ժամանակ, 29-ը ապրիլի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանդիպումից հետո հայտարարել է, որ ռուս զինվորականներ կամ անվտանգության ուժեր չկան Ուկրաինայում։

«Մենք լսում ենք, իբր մեր հատուկ ուժերը Ուկրաինայում են, իսկ ես ասում եմ՝ ո՛չ զորքեր, ո՛չ հատուկ ուժեր, ո՛չ էլ որևէ այլ ուժ Ուկրաինայում չունենք», - ասել է Ռուսաստանի նախագահը լրագրողներին։

Ըստ Պուտինի՝ Արևմուտքն է կրում ուկրաինական ճգնաժամի պատասխանատվությունը, որը հիմա քավության նոխազ է փնտրում ի դեմս Ռուսաստանի, ինչի պատճառով էլ իրենց նկատմամբ կիրառում են պատժամիջոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG