Մատչելիության հղումներ

logo-print

Լելյա Յունուսին հարցաքննել են Միրկադիրովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում


Ոստիկանները Լեյլա Յունուսի աշխատավայրի մոտ։

Ոստիկանները Լեյլա Յունուսի աշխատավայրի մոտ։

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին շուրջ 9 ժամ տևած հարցաքննությունից հետո թույլ են տվել դուրս գալ երկրի Գլխավոր դատախազության շենքից` նախապես նրանից առգրավելով անձնագիրը:

«Սա իսկական կտտանք է: Նրանք անդադար խախտում են օրենքը: Ինձանից երկրից չհեռանալու մասին ստորագրություն չեն վերցրել, բայց առգրավել են անձնագիրս, որ հանկարծ չլքեմ Ադրբեջանը»,- ասել է Յունուսը դատախազության շենքի մոտ հավաքված լրագրողներին:

«Հարցաքննության ողջ ընթացքում ինձ հարցնում էին լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մասին, արդյոք մենք ընկերներ ենք, թե՝ ոչ: Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա, թե ինչում են ինձ մեղադրում»,- նշել է իրավապաշտպանը:

Լեյլա Յունուսի համոզմամբ` վերջին իրադարձությունները երկրում մնացած հատուկենտ իրավապաշտպաններին լռեցնելու նպատակ են հետապնդում.- «Հիմնական նպատակը երկրի վերջին իրավապաշտպանին ոչնչացնելն է: Նրանք մեզ ոչնչացնելու հնարավորություն են ստացել, ոչնչացնում են նաև տաղանդավոր լրագրող Ռաուֆ Միրկադիրովին` խելագար մեղադրանքներ առաջադրելով»:

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության պնդմամբ` Ռաուֆ Միրկադիրովը 2008 թվականին հավաքագրվել է հայկական հատուկ ծառայությունների կողմից: Դա, ադրբեջանցի իրավապահների պնդմամբ, տեղի է ունեցել հենց Յունուսի կողմից կազմակերպված հայ-ադրբեջանական համաժողովներից մեկի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG