Մատչելիության հղումներ

Հայ - ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ Երևանում


Լուսանկարը՝ Հայաստանի ֆինանսների նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի ֆինանսների նախարարության

Այսօր Երևանում մեկնարկել է Գիտատեխնիկական և առևտրատնտեսական հարցերով հայ - ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի հերթական նիստը:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը, իսկ ավստրիականը` տնտեսության, գիտության և հետազոտության դաշնային նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության գլխավոր տնօրեն Ֆրանց Վեսինգը:

Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ուղղված առևտրատնտեսական հարաբերություններին, ֆինանսական համագործակցությանը, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և գիտության ու այլ ոլորտներում հետագա համագործակցությանը:

Նիստի արդյունքները կամփոփվեն արձանագրության ստորագրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG