Մատչելիության հղումներ

S&P-ը նվազեցրեց «Ռոսնեֆտ»-ի և «Գազպրոմ»-ի վարկանիշները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչին, արխիվ

Standard & Poor's (S&P) վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ռուսական «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ» ընկերությունների վարկանիշները:

Ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների ցանկում էր հայտնվել «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի անունը:

«Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 1 տոկոսով:

Բրիտանական British Petroleum ընկերությունը հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին` հավատարիմ է մնալու «Ռոսնեֆտ»-ում իրականացրած ներդրումներին:

Թեև պատժամիջոցներն ուղղված են անձամբ Սեչինի դեմ, այդուհանդերձ, վերլուծաբանները համարում են, որ դրանք կարող են խոչընդոտել «Ռոսնեֆտ»-ի աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG