Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են հայտնի իրավապաշտպանին


Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանում ձերբակալել են երկրի ամենահայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն՝ Արիֆին, երբ ամուսինները փորձում էին ուղևորվել Քաթարի մայրաքաղաք Դոհա, որտեղից էլ մեկնելու էին Փարիզ՝ մասնակցելու միջազգային գիտաժողովի:

Հիշեցնենք, որ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Լեյլա Յունուսը օրերս հանդես էր եկել ի պաշտպանություն ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի, որին վերջերս Թուրքիայում ձերբակալել, ապա հայրենիք էին արտաքսել: Միրկադիրովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

Միրկադիրովին լրտեսության և հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելը խաչ է քաշում Հայաստան Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների հետագա այցերի, Ադրբեջանում ժողովրդական դիվանագիտության և քաղաքացիական հասարակության զարգացման վրա, հայտարարել էր ադրբեջանցի իրավապաշտպանը:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG