Մատչելիության հղումներ

Եվս 15 ռուսաստանցի ընդգրկվեց ԵՄ «սև ցուցակում»


Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում

Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում

Բրյուսելում երեկ անցկացված քննարկման ժամանակ Եվրամիությունը համաձայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում ևս 15 անձանց անուն ընդգրկել «սև ցուցակում»:

Այդ անձինք կզրկվեն Եվրամիության երկրներ մուտքի վիզայից, և կսառեցվեն նրանց հաշիվները:

«Սև ցուցակում» հայտնված նոր անձանց անունները հայտնի կդառնան միայն Եվրամիության համապատասխան տեղեկագրում պաշտոնապես հրապարակվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG