Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեսպան․ «Դիտորդներին ազատ արձակելը լավ քայլ կլինի»


ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելին, արխիվ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելին, արխիվ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը անպատասխանատու քայլ է որակել ԵԱՀԿ-ի դիտորդներին Արևելյան Ուկրաինա ուղարկելը:

ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ արձակելը լավ քայլ կլինի՝ ուղղված ճգնաժամի թուլացմանը, ասել է դեսպանը:

ԵԱՀԿ-ի ութ դիտորդները` չորս գերմանացիներ, մեկ շվեդ, մեկ լեհ, մեկ դանիացի և մեկ չեխ, գերեվարվել են ապրիլի 25-ին Ուկրաինայի արևելյան Սլովյանսկ (Սլավյանսկ) քաղաքում՝ ինքնահռչակ քաղաքապետի աջակիցների կողմից: Դիտորդներից մեկը առողջական խնդիրների պատճառով ազատ է արձակվել:

ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ արձակելու կոչով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG