Մատչելիության հղումներ

Շոյգուն Հեյգելին վստահեցրել է, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա


ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Չաք Հեյգել (աջից) և Սերգեյ Շոյգու, Բրյուսել, 23-ը հոկտեմբերի, 2013թ․
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Չաք Հեյգել (աջից) և Սերգեյ Շոյգու, Բրյուսել, 23-ը հոկտեմբերի, 2013թ․
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահեցրել է Միացյալ Նահանգների իր պաշտոնակից Չաք Հեյգելին, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա:

Երեկ ամերիկացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Շոյգուն ասել է, որ ռուսական զորքը զորավարժություններից հետո վերադարձել է ռուս - ուկրաինական սահմանից:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև աննախադեպ է որակել Ռուսաստանի սահմանին ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի զորքերի ակտիվացումը:

Երեկ մոտ 150 ամերիկացի զինծառայող է ժամանել Էստոնիա՝ մասնակցելու զորավարժությունների:

Ռուս - ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ պաշտոնական Վաշինգտոնը արդեն 600 զինծառայող է ուղարկել Լեհաստան և Բալթյան երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG