Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելել Ռուսաստանի ԶՈւ պատվիրակությունը


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Ապրիլի 27-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի պատվիրակությունը՝ ուժերի և միջոցների համատեղ կիրառման և համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաև պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Հայկական կողմից երեկ կայացած բանակցություններին մասնակցել են Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության, Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ և ռազմավարական պլանավորման վարչությունների ղեկավար կազմը և համապատասխան մասնագետներ, փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG