Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր միանշանակ աջակցությունն է հայտնել վարչապետ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձի դրույթներին:

Այս մասին Թուրքիայի Հանրապետության ղեկավարը հայտարարել է այսօր Անկարայում` Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Ցեղասպանության խնդրին այսօր անդրադարձել է նաև թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:

«Հայկական սփյուռքը 1915 թվականի իրադարձությունների 100-ամյակին ընդառաջ լայնածավալ զրպարտչական արշավ է սկսել ընդդեմ Թուրքիայի»,- ասել է Չիչեքը Ռումինիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով․ - «Որևէ երկիր ապահովագրված չէ հայկական այդ քարոզարշավից, ուստի մենք խնդրեցինք մեր ռումինացի գործընկերներին շատ ուշադիր լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG