Մատչելիության հղումներ

Օհանյանը անակնկալ այց է կատարել զորամաս


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է Զինված ուժերի զորամասերից մեկում:

Պաշտպանության նախարարը հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը, տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցելով զինվորների հետ` Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը:

Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով նախարարը խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG