Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուներ առաջադրվեցին


Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի նախագահի՝ այսօր խորհրդարանում անցկացվող ընտրություններում առաջադրվեցին երկու ընդդիմադիր թեկնածուներ` ինքնաառաջադրվեց Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը առաջադրեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

Իշխող Հանրապետական կուսակցությունը, հիշեցնենք, Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել է կուսակցության փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է ապրիլի 13-ից, երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG