Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլքսանչորսյան ցույցի հակացույց Վաշինգտոնում


ԱՄՆ - Հայոց ցեղասպանության ուրացումը դադարեցնելու պահանջով ցույցը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց, 24-ը ապրիլի, 2014թ․

ԱՄՆ - Հայոց ցեղասպանության ուրացումը դադարեցնելու պահանջով ցույցը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց, 24-ը ապրիլի, 2014թ․

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին թուրքական կառավարության ժխտողականության դեմ բողոքի ցույցը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց ուղեկցվել է թուրքերի հակացույցով, որի ժամանակ թուրքական երաժշտություն է հնչել դեսպանատնից էլեկտրական հոսանք ստացող բարձրախոսներով, եղել են պարեր և ծափահարություններ, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Այդ փաստը Հայ դատի գրասենյակը որակում է «1915-23 թվականներին օսմանյան Թուրքիայի ձեռքով երկու միլիոն հայերի, պոնտացի հույների և ասորիների սպանության ամոթալի տոնակատարություն» և ընդգծում տեղի ունեցածի ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրապարակած հայտարարությունում հայերին ուղղված «ցավակցության» հակադրությունը:

«Թուրքայի վարչապետը, մի կողմից, փորձում է, բավական ապաշնորհ և թափանցիկորեն ցինիկ ձևով, իրեն ներկայացնել իբրև խաղաղարար՝ վերափաթեթավորելով իր ժխտումները ավելի մեծ ճարտարությամբ, բայց միևնույն ժամանակ Վաշինգտոնում նրա դեսպանատունը սատարում է Հայոց ցեղասպանության զոհերին դաժանորեն ծանակող ակցիան», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ շեշտելով․ - «Փաստն այն է, որ Թուրքիան ահագնացնում է այս ոճրի ժխտումները իր կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG