Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը ցանկանում է ռուսական գազը փոխարինել կասպիականով


Գազատար խողովակ Ուկրաինայում, արխիվ

Գազատար խողովակ Ուկրաինայում, արխիվ

Եվրամիությունը պատրաստ է 6 միլիարդ եվրո ծախսել կասպիական գազը եվրոպական շուկաներ հասցնելու և ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը թուլացնելու համար:Այս մասին այսօր գրում է մոսկովյան "Ведомости" պարբերականը` վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներին:

«Ադրբեջանից, ապա նաև Թուրմքենստանից և Իրանից գազի արտահանման նպատակով խողովակաշարեր կառուցելու համար Եվրամիությունը արդեն իսկ հատուկ հիմնադրամ է ստեղծել` 5 միլիարդ 800 միլիոն եվրո ընդհանուր ծավալով», - գրում է թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ իրանական գազի արտահանումը եվրոպական շուկաներ կարող է մեկնարկել այդ երկրի դեմ պատժամիջոցների վերացումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG