Մատչելիության հղումներ

logo-print

Սլովյանսկում ԵԱՀԿ-ի դիտորդներից մեկը ազատ արձակվեց


Ուկրաինա - ԵԱՀԿ-ի մեքենան Սլովյանսկի վարչակազմի շենքի մոտ, 27-ը ապրիլի, 2014թ․

Ուկրաինա - ԵԱՀԿ-ի մեքենան Սլովյանսկի վարչակազմի շենքի մոտ, 27-ը ապրիլի, 2014թ․

Ուկրաինայի արևելյան Սլովյանսկ (Սլավյանսկ) քաղաքում ազատ է արձակվել ԵԱՀԿ-ի դիտորդներից մեկը, ով իր յոթ գործընկերների հետ գերեվարվել էր ապրիլի 25-ին՝ ռուսամետ ակտիվիստների կողմից։

Շվեդ Ստելլա Խորոշևան գերությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով։

Մյուս գերեվարվածներից չորսը գերմանացիներ են, երեքը՝ լեհ, դանիացի ու չեխ։

Սլովյանսկի ինքնահռչակ քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը պատրաստակամություն է հայտնել նրանց փոխանակել ռուսամետ ակտիվիստների հետ, ում ձերբակալել են Կիևի իշխանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG