Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովը նոր խոսնակ կընտրի


Իշխող ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը

Իշխող ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը

Հայաստանի խորհրդարանը այսօր մեկնարկող քառօրյայում կընտրի Ազգային ժողովի նախագահ։

Իշխող Հանրապետական կուսակցությունը այս պաշտոնում առաջադրել է կուսակցության փոխնախագահ, Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։ Այլ թեկնածուներ չկան, ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան»-ը, ընդդիմադիր ՀՅ Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ առաջադրելու մտադրություն չեն հայտնել։

Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG