Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը պնդում է, որ պարտադիր պահումները դե ֆակտո կասեցվել են


Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե պարտադիր պահումները «դե ֆակտո կասեցվել են»:

«Մեր ներկայացված նախագծով մենք տույժ-տուգանքներ ենք կասեցրել և, այո, դե ֆակտո կասեցված է», - լրագրողներին ասաց վարչապետը: - «Ես ուզում եմ կրկնել և իմ ուղերձի մեջ ես հստակ բոլորը ձևակերպել-շարադրել եմ: Շատ-շատ մարդիկ հասկացել են․․․ Հիմա մենք տույժ-տուգանքները դադարեցրել ենք, որևէ մեկին չենք պարտադրում, որ ինքը գնա վճարում կատարի: Բայց ընթացքում՝ փաթեթը որ կբերենք, բոլոր հարցերի պատասխանը կլուծվի»:

Պատասխանելով քառյակի հետ հանդիպմանը վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասաց․ - «Հինգ կետ են առաջարկել, իրենք հինգ կետերից երկուսը թե երեքը ընդունել ենք»:

Հովիկ Աբրահամյանը, սակայն, հրաժարվեց հրապարակել, թե որ կետերն են ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG