Մատչելիության հղումներ

logo-print

Օբամա․ Ամերիկան կպաշտպանի Ասիայում իր դաշնակիցներին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր Հարավային Կորեայում դիմելով այդ երկրում տեղակայված ամերիկացի զինծառայողների՝ ասել է, որ Ամերիկան հարկ եղած դեպքում կպաշտպանի Ասիայում իր դաշնակիցներին:

Օբաման Հյուսիսային Կորեայից պահանջել է աշխարհի հետ չխոսել միջուկային սպառնալիքների լեզվով: Նա ասել է, թե Հյուսիսային Կորեան վերածվել է վտարանդի պետության, որն իր միջուկային ծրագրի արդյունքում է՛լ ավելի է մեկուսանում աշխարհից:

Օբաման ասել է նաև, թե Հյուսիսային և Հարավային Կորեան բաժանող սահմանն այսօր դարձել է «ազատության և անազատության սահման»:

Ռազմական փորձագետները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան տեսանելի ապագայում կարող է միջուկային նոր փորձարկում անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG