Մատչելիության հղումներ

logo-print

«02»-ը հաղթող ու գավաթակիր է դարձել «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնում


ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» հաղորդաշարը հաղթող ու գավաթակիր է դարձել Մոսկվայում ապրիլի 16-20-ը անցած «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնի «Կեղտոտ փողեր» անվանակարգում:

1998 թվականից անցկացվող «Դետեկտիվֆեստ» կինոյի և հեռուստատեսության միջազգային փառատոնը մեծ համբավ ունի ողջ աշխարհում:

16-րդ միջազգային փառատոնն ընդգրկուն էր մասնակիցների թվով եւ աշխարհագրությամբ՝ Ռուսաստանի Դաշնության երկու տասնյակից ավելի քաղաքներից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իրանից, Բելառուսից, Չինաստանից, Եգիպտոսից, Էստոնիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Չեխիայից, Արգենտինայից, Նեպալից և այլն:

«02» հաղորդաշարը փառատոնին ուղարկել էր արդեն իսկ հեռարձակված հաղորդումներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG