Մատչելիության հղումներ

logo-print

Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի դեսպանի հետ


ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ երեկոյան հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Այսօր տարածած հաղորդագրությամբ ՀԱԿ-ը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները:

Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել իշխանությունների ոչ օրինակարգ լինելը, արտագաղթի տագնապալի ծավալները, համակարգային կոռուպցիան:

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG