Մատչելիության հղումներ

Քերրին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ Ուկրաինայի հարցով


ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարությամբ է հանդես գալիս Պետդեպարտամենտում, Վաշինգտոն, 24-ը ապրիլի, 2014թ․

ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարությամբ է հանդես գալիս Պետդեպարտամենտում, Վաշինգտոն, 24-ը ապրիլի, 2014թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, թե ուկրաինական կուրսը փոխելու Ռուսաստանի հնարավորությունների պատուհանը փակվում է:

Վաշինգտոնում հրապարակած բավական կոշտ հայտարարությունում ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, թե Մոսկվան այդպես էլ որևէ հստակ քայլ չի ձեռնարկել Ուկրաինայի լարվածությունը հարթելու շուրջ մեկ շաբաթ առաջ ձեռք բերված համաձայնության շրջանակում:

«Եթե Ռուսաստանը շարունակի քայքայել Ուկրաինան, հետևանքները կլինեն ծանր և թանկ», - հայտարարել է Ջոն Քերրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG