Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է «հայերի տառապանքների հրապարակային ճանաչումը» Էրդողանի կողմից


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

«Սա դրական նշան է առ այն, որ կարող է լինել փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչում», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ողջունում է «1915-ին հայերի վերապրած տառապանքների հրապարակային ճանաչումը վարչապետ Էրդողանի կողմից»: Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին՝ երեկվա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Հայոց ցեղասպանության կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը և դրան Միացյալ Նահանգների գնահատականին վերաբերող հարցին:

«Մենք հավատում ենք, որ սա դրական նշան է առ այն, որ կարող է լինել փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչում, ինչը, հուսով ենք, առաջ կմղի թուրքերի և հայերի միջև հաշտեցման գործը», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

«Մենք ողջունում ենք իրադարձությունը: Ողջունում ենք հայտարարությունը: Կարծում ենք, որ այն դրական քայլ էր», - ասել է Փսաքին՝ ձեռնպահ մնալով Թուրքիայի վարչապետի հայտարարության բովանդակության վերաբերյալ հետագա մեկնաբանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG