Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի նախագահը կմասնակցի Պրահայի գագաթնաժողովին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովին: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Արևելյան գործընկերության ծրագրի 5-րդ տարեդարձին նվիրված գագաթնաժողովը Չեխիայի մայրաքաղաքում անցկացվելու է ապրիլի 24-25-ը:

Հիշեցնենք՝ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով վաղը Պրահա է մեկնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG