Մատչելիության հղումներ

Երևանի մի քանի փողոցներում կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը


Ապրիլի 24-ին մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, արխիվ
Ապրիլի 24-ին մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, արխիվ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևանում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մի քանի փողոցներում.

Այսօր ժամը 20-ին Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ երթևեկությունը կդադարեցվի Բաղրամյան պողոտայում, Կիևյան փողոցում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածներում:

Վաղը ժամը 6:30-ից մինչև ժամը 23-ը կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը Լենինգրադյան - Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցի մինչև Աթենքի փողոց - Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG