Մատչելիության հղումներ

Հերթական հեռախոսազրույցը Քերրիի և Լավրովի միջև


ԱՄՆ-ի պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը Ժնևում, 17-ը ապրիլի, 2014թ․

ԱՄՆ-ի պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը Ժնևում, 17-ը ապրիլի, 2014թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ժնևի համաձայնությունների անհապաղ կատարման անհրաժեշտության մասին։

Քերրին հայտնել է Վաշինգտոնի անհանգստությունը Ուկրաինայի արևելքում լարվածության նվազեցման ուղղությամբ Ռուսաստանի կողմից բավարար քայլեր չձեռնարկելու համար և կոչ արել Մոսկվային ձեռնպահ մնալ հրահրող հռետորաբանությունից։ ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել ռուսամետ ուժերի վրա Ուկրաինայի արևելքում՝ նրանց զինաթափել ներման դիմաց։

Լավրովը, իր հերթին, նշել է, որ հարկավոր է վերանայել Ուկրաինայի զինուժի օգտագործումը բնակչության դեմ, զինաթափել Աջ սեկտորի զինյալներին, ազատ արձակել ու դադարեցնել հետապնդումը երկրի արևելքում բողոքի ակցիաներ անցկացնողների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG