Մատչելիության հղումներ

Կիևը կոչ է անում կատարել Ժնևի համաձայնությունները


Ուկրաինայի միասնության կողմնակիցների ակցիան Դոնեցկում, 22-ը ապրիլի, 2014թ․

Ուկրաինայի միասնության կողմնակիցների ակցիան Դոնեցկում, 22-ը ապրիլի, 2014թ․

Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ պատրաստ է լսել Ուկրաինայի արևելքի և արևմուտքի բնակչության օրինական քաղաքական պահանջները և ընդառաջ գնալ նրանց։

«Մենք նաև կոչ ենք անում իրականացնել Ժնևի համաձայնությունները, որոնք կնքվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև», - ասված է Ուկրաինայի նախարարների կաբինետի հաղորդագրությունում։

Ուկրաինայի իշխանությունները նաև նշել են, թե իրենք կատարել են այդ համաձայնագրերը՝ դադարեցրել են հակաահաբեկչական գործընթացը, վերանայում են բողոքի ակցիաների մասնակիցներին ներում շնորհելու օրենքը, նախաձեռնում են սահմանադրական բարեփոխումներ։ Իշխանությունները այժմ արդեն սպասում են մյուս կողմի քայլերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG