Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը «պատրաստ է կոնկրետ քայլերի» պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ


Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյան

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյան

Կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր անել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ: Ինչպես հայտնեց Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, այդ մասին վստահեցումներ են եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով խորհրդարանական քաղաքական ուժերի հետ կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ:

Մինասյանի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծը Ազգային ժողով կներկայացվի մինչև երկուշաբթի:

Միաժամանակ, դաշնակցական պատգամավորը նշեց, որ քանի դեռ նախագիծը ներկայացված չէ, խորհրդարանի ոչ իշխանական չորս խմբակցությունների նույնանման բովանդակությամբ նախաձեռնությունը մնում է ուժի մեջ:


Աստղիկ Բեդևյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG