Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ը իրազեկման արշավ է սկսում «բակ առ բակ, դուռ առ դուռ»


«Դեմ եմ» շարժումն այսօրվանից որոշել է անհատական շփումների միջոցով քաղաքացիներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին:

Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դավիթ Անհաղթի արձանի մոտից, ամեն բակի, ամեն շենքի կողքով անցնելիս «Դեմ եմ»-ի փոքրաթիվ թիմը բնակիչներին հորդորում էր միանալ իրենց պայքարին և հիշեցնում, որ գործատուները ՍԴ որոշման համաձայն՝ մարդու կամքին հակառակ իրավունք չունեն պահումներ կատարել աշխատավարձերից

«Մենք չենք ամաչում բարձրախոսն առնել ու դռնեդուռ մարդկանց իրազեկել»,- ասում էր «Դեմ եմ»-ի անդամ Հայկ Ավետիսյանը՝ պատգշամբներից ցած նայող ու որոշ դեպքերում էլ երիտասարդներին քաջալերող բնակիչներին:

Այսօրվա ակցիայի ժամանակ «Դեմ եմ»-ի անդամ Հայկ Ավետիսյանը հերթական անգամ շեշտեց, որ նորանշանակ վարչապետի հետ քննարկման առարկա կարող է դառնալ միայն նոր մշակվող օրենքը:

Հիշեցնենք՝ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած վերջին բողոքի ակցիա ժամանակ վարչապետը խոստացել էր մինչև շաբաթավերջ հրապարակել ԱԺ ներկայացվելիք օրինագիծը: Առայժմ հստակ է միայն, որ վարչապետը առաջարկում է ժամանակավորապես կասեցնել տույժ-տուգանքների կիրառումը, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Թիմը շարունակում է սպասել խոստացված փաստաթղթի հրապարակմանը, չեն բացառում հենց այդ օրը հերթական ակցիան կազմակերպել ԱԺ-ի շենքի մոտ:

Այս ամենին զուգընթաց «Դեմ եմ» թիմը նաև դատական հայց է պատրաստում Կենտրոնական դեպոզիտարիայի դեմ, որն այսօր, առանց քաղաքացիներին տեղեկացնելու, ֆոնդ ու կառավարիչ է ընտրում նրանց փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG