Մատչելիության հղումներ

logo-print

Զատիկի տոնի առթիվ Սիրիայի նախագահն այցելել է քրիստոնեական գյուղ


Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Զատիկի տոնի առիթով այցելել է ապստամբներից վերջերս հետ խլված քրիստոնեական Մաալուլա գյուղ:

Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ասադը այցելել է Մաալուլայի՝ փոխհրաձգությունից տուժած եկեղեցիներ:

Ապստամբները անցած տարի էին գրավել Դամասկոսից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս գյուղը, և Ասադի զորքերը միայն անցած երկուշաբթի են կարողացել ետ մղել զինյալներին, որոնց աջակցում էր, մասնավորապես, ահաբեկչական «Ալ-Ղաիդայի» հետ փոխկապակցված «Նուսրա ֆրոնտը»:

Ասադի կառավարությունը վերջին շրջանում փորձում է ներկայանալ որպես Սիրիայի փոքրամասնությունների պաշտպան, որը ետ է մղում սուննի մահմեդականների հարձակումները:

Քրիստոնյաները, այդ թվում հայերը, Սիրիայի բնակչության շուրջ 10 տոկոսն են կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG