Մատչելիության հղումներ

Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբել է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնը:

Տոնի առիթով աշխարհասփյուռ բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել է Ս. Պատարագ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Հարության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական այրեր, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազմաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին, իր հայրապետական պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG