Մատչելիության հղումներ

Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը


ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 46 թեկնածու, տեղեկացնում է նախարարության տեղեկատվության բաժինը։

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ` նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝ առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:

Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր: Նոտարների թեկնածուների որակավորման ընթացը հեռարձակվում է առցանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG