Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Իրանը խաղաղություն է փնտրում, բայց պատրաստ է ետ մղել հարձակումները


Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ռազմական գործողություններ իրականացնելու ցանկություն չունի, սակայն պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, դիմել ինքնապաշտպանության:

Ռոհանին ասել է, որ վեց տերությունների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակ Թեհրանը ի լուր աշխարհի հայտարարել է՝ «մենք որևէ երկրի վրա հարձակվելու ցանկություն չունենք, սակայն ամենայն խստությամբ կարձագանքենք Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի»:

Ի տարբերություն իր նախորդի՝ Մահմուդ Ահմադինեժադի, Ռոհանի Բանակի օրվա ճառը չի օգտագործել ԱՄՆ-ին և Իսրայելին քարկոծելու համար:

Ռոհանիի՝ անցած օգոստոսին իշխանություն գալուց ի վեր Թեհրանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի ջերմացում է նկատվում:

Անցած նոյեմբերին Իրանի և վեց տերությունների միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որի համաձայն Իրանը պետք է կրճատի իր հակասական միջուկային ծրագիրը՝ փոխարենը միջազգային միջազգային հանրությունը թեթևացնելու է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG