Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը բացառել է վարչապետի հետ պաշտոնների փոխատեղությունը


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ

Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի նման իշխանական համակարգը, որտեղ նախագահի ու վարչապետի պաշտոնը կրող անձանց փոխատեղում է իրականացվել, «հարիր չէ» ժողովրդավարական պետությանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում ամենայն հավանականությամբ հանդես կգա որպես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նախագահի թեկնածու:

Գյուլը, ով Էրդողանի մերձավորներից է և նրա հետ միասին հիմնադրել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, վերլուծաբանների կողմից հաճախ է ներկայացվում որպես նախագահական ընտրություններից հետո կազմավորվելիք կառավարության ղեկավարի պաշտոնի հավակնորդ:

Այսօրվա իր հայտարարությամբ Գյուլը, ըստ էության, բացառել է վարչապետի պաշտոնում իր հնարվոր թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG