Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորը ինքնասպան է եղել


Ադրբեջանի բանակի զորամասերից մեկի զինվոր Ֆիրդովսի Նասիբովը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, իրականացվում է քննություն:

Ադրբեջանական աղբյուրը մանրամասներ չի նշում՝ մասնավորապես, թե որտեղ է տեղակայված տվյալ զորամասը:

Սա հերթական մահացու միջադեպն է ադրբեջանական զինված ուժերում այս ամսվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG