Մատչելիության հղումներ

Պարտադիր կենսաթոշակայինի տույժերի հաշվարկը կասեցվում է


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, 16-ը ապրիլի, 2014թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, 16-ը ապրիլի, 2014թ․

Հայաստանի կառավարության երեկվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում, ասված է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG