Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի խորհրդարանը առաջարկում է վերականգնել պարտադիր զորակոչը


Ուկրաինա – Նորակոչիկները շարք են կանգնում Ուկրաինայի վերջին պարտադիր զորակոչի ժամանակ, Կիև, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Ուկրաինա – Նորակոչիկները շարք են կանգնում Ուկրաինայի վերջին պարտադիր զորակոչի ժամանակ, Կիև, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Ուկրաինայի խորհրդարանը բանաձև է ընդունել, կոչ անելով նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովին կրկին անցնել պարտադիր զինապարտության համակարգին:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ Ուկրաինայի պաշտպանունակությունը բարձրացնելուն ուղղված հավելյալ միջոցառումներ» անվանումը կրող բանաձևը խորհրդարանի կողմից ընդունվել է ապրիլի 17-ին:

2013 թվականի հոկտեմբերին Կիևը հայտարարել էր, թե վերջին անգամ է պարտադիր զորակոչ անցկացնում, և որ մինչև 2014-ի ավարտը ուկրաինական զինված ուժերը ամբողջությամբ համալրված կլինեն պրոֆեսիոնալ զինծառայողներով:

Ըստ UNIAN-ի և Interfax-ի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG